BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
25.04.2023 | 09:29

Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաև մեր քաղաքական կարևորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։
2018-ից մինչեւ 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետևողականորեն մոռացության էր մատնվում։
Որպես օրինակ հիշեք Նիկոլի մինչպատերազմյան պաշտոնական ելույթները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում։
44-օրյա պատերազմից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ տեսանելիորեն առավել «առևտրային», չորրորդական, իներցիոն։
Փաշինյանի այսօրվա «ուղերձը» թուրքական պաշտոնական քարոզչության մի արտանետվածք է։
Նրանում չկան ոչ միջազգային ճանաչման գերակայությունը, ոչ Թուրքիային սեփական պատմությանն առերեսելու հրամայականը, ոչ էլ զուգահեռներ Արցախի 120 000 հայության դեմ այսօր ծավալվող նախացեղասպանական թուրք-ադրբեջանական գործողությունների գնահատականը։
Չար հեգնանք է Նիկոլի կատարմամբ պետական ինստիտուտների կարևորության մասին թեզը, քանզի մի կողմից նա ջանք չի խնայում վերացնելու Արցախի պետականության գաղափարը և հետևողականորեն քայքայում է Հայաստանի պետականությունը, իսկ մյուս կողմից տարածում «պետության» չԱզգային, նեոլիբերալ քաղաքացիական թեզը։
Նիկոլը ոչ հիշում է, ոչ պահանջում։
Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հ.Գ. Չեմ զարմանա, որ պարզվի. Նիկոլի այսօրվա (24 ապրիլ-irates.am) տեքստը համաձայնեցվել է Էրդողանի նախընտրական շտաբի հետ։

Դիտվել է՝ 2919

Մեկնաբանություններ